«Ժառանգությունը» առաջարկում է խորհրդարանին չձգձգել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության ընդունումը

«Ժառանգությունը» առաջարկում է խորհրդարանին չձգձգել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./ԱՌԿԱ/. «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունը կառաջարկի խորհրդարանին արտահերթ նիստ անցկացնել և ընդունել Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունը` չսպասելով ապրիլի 24–ին, ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Հայաստանի խորհրդարանը նախօրեին քննարկել է հայտարարության նախագիծը, որով պաշտոնապես կոչ կանի աշխարհի բոլոր խորհրդարաններին և միջազգային կառույցներին ճանաչել և դատապարտել 1915 թ.–ին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Սակայն հայատարարությունը կարող է ընդունվել միայն խորհրդարանի հաջորդ քառօրյա նիստի ժամանակ, որը մեկնարկում է ապրիլի 27–ին։

«Այսօր մեր խմբակցությունը կդիմի ԱԺ խոսնակին` առաջարկելով գումարել արտահերթ նիստ և ընդունել հայտարարությունը մինչև ապրիլի 24–ը», – ասաց Հակոբյանը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

15:42 10.04.2015




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×