Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի հետ հասարակական երկխոսության իմիտացիան Անկարայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ. փորձագետ

15.12.2014, 21:43
Հայաստանի հետ հասարակական երկխոսության իմիտացիան Անկարայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ, երկուշաբթի հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Հայաստանի հետ հասարակական երկխոսության իմիտացիան Անկարայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հետ հասարակական երկխոսության իմիտացիան Անկարայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ, երկուշաբթի հայտնեց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Երկու երկրների միջև միջպետական երկխոսություն չկա, իսկ Հայաստանի բոլոր քայլերը, բոլոր նախաձեռնությունները դադարեցվել են Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության պատճառով։ Դրա փոխարեն գոյություն ունի երկխոսության իմիտացիա, որը թուրքական պետական քաղաքականության կարևորագույն տարրն է»,– ասաց Մելքոնյանը։ 

Ըստ նրա, Թուրքիան միշտ ասում է, որ երկրների միջև երկխոսությունը շարունակվում է, զանազան տերմիններ է կիրառում` «գաղտնի», «լուռ», «հասարակական» դիվանագիտություն և այլն, և այդ իմիտացիոն քայլերը նաև դրամաշնորհային օժանդակություն են ստանում։ 

«Իմ կարծիքով, Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ այդ դրամաշնորհներն ավելի են օգնում թուրքական քարոզչությանը»,– նշեց թուրքագետը։ 

Ըստ նրա, հայ հասարակությունը պետք է իմանա իրականությունը, և պետք չէ նրան պահել չիմացության մեջ, ասելով, թե Թուրքիայում լուրջ փոփոխություններ են կատարվել` օրինակ բերելով Հասան Ջեմալի գիրքը։ 

Դեկտեմբերի 11–ին Երևանում կայացել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկի` Ջեմալ փաշայի թոռան` Հասան Փաշայի «1915։ Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը։ Գրքի հրապարակման և տարածման հեղինակային իրավունքները պատկանում են «Հրանտ Դինք» հիմնադրամին։ 

«Չի կարելի մոռանալ, որ Թուրքիայում ապրում է 77 մլն մարդ, մի մոռացեք, որ Ջեմալը և նրա նմանները ոչ մի ընտրություններում չեն ստանում քվեներ, չունեն հասարակական աջակցություն։ Երկրում 12 տարի ղեկավարում է մի մարդ, ով ասում է` «ներեցեք, բայց ինձ նաև հայ են անվանում»։ Նրանք են թելադրում քաղաքականությունը»,– ասաց Մելքոնյանը։ 

2014 թվականի օգոստոսին հեռուստահարցազրույցներիս մեկում Թուրքիայի այն ժամանակի նախարար, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ իրեն զրպարտում են` կոչելով վրացի կամ հայ։ «Նրանք ինձ վրացի անվանեցին։ Ներեցեք ինձ այս խոսքերի համար, բայց ավելի վատ` նրանք ինձ հայ անվանեին»,– ասել է Էրդողանը։ 

Աշխարհի հայությունն ապրիլի 24–ին նշում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների ստորագրման հարցը գտնվում է սառեցված վիճակում:–0–