ՄՄ Հայաստանի մուտք գործելու «Ճանապարհային քարտեզի» լիարժեք պատկերացումը կձևավորվի դեկտեմբերի 12–ից հետո. վարչապետ
10.12.2013,
17:55
Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու «Ճանապարհային քարտեզը» կներկայացվի դեկտեմբերի 12–ից հետո, երբ Մոսկվայից կվերադառնա աշխատանքային խումբը, որը հատուկ ստեղծվել է այս հարցը լուծելու համար, լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու «Ճանապարհային քարտեզը» կներկայացվի դեկտեմբերի 12–ից հետո, երբ Մոսկվայից կվերադառնա աշխատանքային խումբը, որը հատուկ ստեղծվել է այս հարցը լուծելու համար, լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Աշխատանքային խումբը կներկայացնի գոյություն ունեցող չլուծված խնդիրների մասին իր եզրակացությունները, իսկ դեկտեմբերի 12–ից հետո խումբը կվերադառնա Մոսկվայից, և մեզ մոտ կձևավորվի «Ճանապարհային քարտեզի» լիարժեք պատկերացում», – հայտարարել է Սարգսյանը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
ՄՄ Հայաստանի անդամակցության նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը բաղկացած է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ներկայացուցիչներից, ձևավորվել է այս տարվա նոյեմբերին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստի ժամանակ։–0–