Рейтинг@Mail.ru
USD
388.86
EUR
430.74
RUB
4.796
GEL
141.89
2025 թ. մայիսի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների ավելի քան կեսը. ԿԸՀ

06.05.2012, 17:27
Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 51,53%-ը, հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/.Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 51,53%-ը, հաղորդել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

«Ժամը 14:00-ի դրությամբ Երևանում քվեարկել է 390 170 ընտրող, ինչը ընդհանուր թվի 47,94% է»,- լրագրողներին ասաց Սմբատյանը:
Ընդ որում, Արագածոտնի մարզում քվեարկել է ընտրողների 58,81%-ը (66 819  ընտրող), Արարատի մարզում 60,33% (128 162), Արմավիր մարզում 44,32% (98 665), Գեղարքունիքում՝ 56,5% (105 219), Լոռու մարզում՝ 49,19% (116 284), Կոտայքի մարզում՝ 54,15% (125 373), Շիրակում՝ 47,156% (107 863),  Սյունիքի մարզում՝ 61,03% (74566), Վայոց ձորում՝ 56,53% (26 781) և Տավուշում՝ 55,47% (60 144):
 
ԿԸՀ-ն ապրիլի 1-ին գրանցել է ութ կուսակցության և կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

Կոալիցիոն երեք կուսակցություններից բացի, (ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր») պատգամավորական մանդատների համար կպայքարեն նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Ժառանգությունը» («Ազատ դեմոկրատների» հետ միասնական համամասնական ցուցակ), Հայ ազգային կոնգրեսը (կուսակցական դաշինք), Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը և «Միավորված հայեր» կուսակցությունը:

Գրանցվել է նաև մեկ ընտրական դաշինք՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը:

Մեծամասնական ընտրակարգով պատգամավորական մանդատի համար կպայքարի 137 թեկնածու, ընդ որում երկու ընտրատեղամասում ընտրությունները կանցնեն առանց այլընտրանքի:

Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, խորհրդարան անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն քվեների 5 տոկոսը, իսկ դաշինքները՝ 7 տոկոսը:

Հայաստանի օրենսդրության համաձայն, համամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը հայտնի կլինի մայիսի 7-ին 20:00-ից ոչ ուշ, իսկ մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրության նախնական արդյունքը՝ 14:00-ին:
Ընտրությանը կհետևեն ութ միջազգային առաքելություններ (647 դիտորդ), որոնց թվում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը (258 դիտորդ), ԵԽԽՎ (37), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը (22), ԱՊՀ դիտորդական առաքելությունը (151), Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը՝ IFES-ը, (3), Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը ICES (20), Եվրախորհրդարանը (12), ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը (69), SILBA միջազգային կազմակերպությունը (16), Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ (35), արտասահմանյան ԿԸՀ-ների ներկայացուցիչներ (24):

Տեղական դիտորդների քանակը նույնպես աննախադեպ է՝ ավելի քան 31 հազար մարդ:

ՀՀ Սահմանադրության համաձայն, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա ընտրություններն հաջորդող երրորդ հինգշաբթի՝ մայիսի 24-ին:--0-