Ֆրանսիայի նախագահը 2014թ.–ի մայիսին կայցելի Հայաստան. պարբերական
17.12.2013,
17:33
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014թ.–ի մայիսին կայցելի Հայաստան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Nouvelles d'Arménie պարբերականին։

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը 2014թ.–ի մայիսին կայցելի Հայաստան, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Nouvelles d'Arménie պարբերականին։
Պարբերականի համաձայն` Օլանդը` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի և Ալեքսիս Գովջիյանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է այդ տեղեկատվությունը։
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել հայկական մշակույթի և հիշատակի պահպանմանն ուղղված CCAF աշխատանքը։
CCAF ղեկավարները Օլանդին են ներկայացրել ազգային հուշակենտրոնի նախագիծը, որն աջակցում էր ֆրանսիական պետության ղեկավարը։
Զրուցակիցները նաև քննարկել են 1915թ.–ի Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստությունը։ –0–