Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները 2014 թ.–ին լուրջ աճ կգրանցեն. քաղաքագետ

Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները 2014 թ.–ին լուրջ աճ կգրանցեն. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունները 2014 թ.–ին լուրջ աճ կգրանցեն, ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

«Իրանն ակտիվացավ Ժնևում կայացած բանակցություններից հետո և իրեն դրսևորում է որպես կարևոր դերակատար։ Մի շարք տնտեսական, այդ թվում նաև նավթագազային ծրագրի սահմանափակումները հանելուց հետո Իրանը հնարավորություն է ստանում իրականացնել մի շարք նախագծեր, այդ թվում նաև Հայաստանի հետ», – երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` ժնևյան հանդիպումից հետո ակնհայտ է, որ Իրանի տնտեսությունը կայունանում է, ինչը թույլ է տալիս մի շարք տնտեսական նախագծերի իրականացման հույս ունենալ, որոնք արդեն նախատեսված էին երկրների միջև։

Նրա խոսքերով` առաջին հերթին դա կլինի արդեն 10 տարի տևող Մեղրիի ՀԷԿ–ի շինարարության նախագծի ավարտը, որը կդառնա համագործակցության հիմնական ուղղությունը։

«2014 թ.–ին մենք փոխհարաբերությունների լուրջ առաջխաղացում կտեսնենք, կսկսվի Մեղրիի ՀԷԿ–ի շինարարության իրական առաջխաղացում, քանի որ կան ազատ ֆինանսական միջոցներ», – ասաց Իսկանդարյանը։

Ինչպես նշեց քաղաքագետը, Ժնևում կայացած բանակցություններից հետո Իրանը հայտարարեց, որ պատրաստ է Հայաստանին տրամադրել էժան գազ, ինչն անհնար էր նախկին իշխանությունների և գործող սահմանափակումների դեպքում։

«Սահմանափակումների հանումը թույլ տվեց Իրանին ընդլայնել համագործակցությունը գործընկեր–երկրների հետ և դուրս գալ նոր շուկաներ, ինչն անհնար էր Ահմադինեժադի ռեժիմի ժամանակ», – ասաց Իսկանդարյանը։

Քաղաքագետն ընդգծեց, որ 2013 թ.–ին Հայաստանի և Իրանի հարաբերությունները դինամիկ կերպով զարգացել են, իսկ հետընթացը կապված էր ոչ թե կամքի բացակայության, այլ կայացած նախագահական ընտրությունների և տնտեսական գործունեության սահմանափակումների հետ։

Նրա խոսքերով` այսօրվա դրությամբ Իրանի նախագահը, ով բավականին ջերմ է վերաբերվում Հայաստանին, լավ ծանոթ է ղարաբաղյան իրավիճակին և գիտի հարաբերությունների ակունքներն ու պատրաստ է զարգացնել երկկողմ հարաբերությունները։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական պայմանավորվածությունները ձեռք են բերվել նոյեմբերի վերջին Ժնևում կայացած Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» պատվիրակության (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կայացած բանակցությունների ժամանակ։ Մասնավորապես, ենթադրվում է, որ Իրանը կտրուկ կսահմանափակի ուրանի հարստացումը միջազգային պատժամիջոցների աստիճանական կրճատման փոխանակմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:08 24.12.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×