Հայաստանում կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հստակություն կլինի մայիսի 24-ից հետո. խոսնակ
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում քաղաքական նոր կոալիցիայի ստեղծման վերաբերյալ հստակություն կլինի մայիսի 24-ից հետո, չորեքշաբթի ասաց ԱԺ խոսնակ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանը:
Ըստ նախնական տեղեկատվության՝ մայիսի 24-ին պետք է տեղի ունենա Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը:
Լրագրողների հարցին, թե արդյոք ճի՞շտ է այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ նոր խորհրդարանում նա նորից կզբաղեցնի փոխխոսնակի պաշտոնը, Նիկոյանը կատակեց՝ ասելով, որ «լրագրողներն արդեն շատերին են նշանակել տարբեր պաշտոններում, և նախագահին մնում է միայն հաստատել այդ դե-ֆակտո նշանակումները»:
Գործող կոալիցիայում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵ-ն: Հայկական մամուլը և փորձագիտական հանրությունը այս օրերին ակտիվորեն քննարկում է խորհրդարանական ընտրություններից հետո իշխող կոալիցիայի ձևավորման հնարավորությունը ԲՀԿ-ի մասնակցությամբ:
Նոր գումարման խորհրդարանում բացարձակ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն ՝ 131 պատգամավորական տեղից 69 տեղ (40 համամասնական և 29 մեծամասնական համակարգով): ԲՀԿ-ն ստացել է 37 տեղ (28 համամասնական և 9 մեծամասնական համակարգով): Երրորդը ՀԱԿ-ն է՝ 7 տեղ: Ժառանգությունը, ՀՅԴ-ն և «Օրինաց երկիրը» ստացել են 5-ական տեղ համամասնական համակարգով, սակայն ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը ևս մեկական տեղ են ստացել մեծամասնական համակարգով:--0-