Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Վրաստանի նախագահը փետրվարի 27–ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան

26.02.2014, 11:52
ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Վրաստանի նախագահը փետրվարի 27–ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսված են Գիորգի Մարգվելաշվիլու հանդիպումները Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ:

Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Վրաստանի նախագահը փետրվարի 27-ին կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին:–0–