Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 12–ին

11.12.2013, 13:35
Երևանում դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի  29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 12–ին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում դեկտեմբերի 12–ին տեղի կունենա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի  29-րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը:

Նստաշրջանի ավարտին տեղի կունենա մամլո ասուլիս:

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է Սևծովյան և Հարավային Բալկանների 12 պետությունները։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ.–ի մայիսի 1–ին Սևծովյան տնտեսական համագործակցության 1992 թ.–ի հունիսի 25–ի պայմանագրի հիման վրա։ Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում։

ՍԾՏՀ–ի մասնակիցներն են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան, Ուկրաինան։

Հունիսի 21–ին Հայաստանը ընդունեց ՍԾՏՀ–ի նախագահությունը։–0–