Рейтинг@Mail.ru
USD
397.88
EUR
418.65
RUB
3.74
GEL
138.39

Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ

24.04.2015, 11:35
Արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու խորհրդարանական պատվիրակությունները ժամանել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ավելի քան 40 երկրների արտասահմանյան պատվիրակություններ են ժամանել Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպաններն ու խորհրդարանական պատվիրակությունները ժամանել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ծիծեռնակաբերդում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսը։

Արտասահմանյան պատվիրակությունների թվում են, մասնավորապես, Շվեյցարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Բելառուսի դեսպանները, Ղրղըզստանի հատուկ հանձնարարությունների դեսպանը, Իտալիայի պատվիրակությունը։

Ծիծեռնակաբերդ են ժամանել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը, Կարմիր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Իսրայելի, Իրանի, Էստոնիայի, Լատվիայի խորհրդարանների ներկայացուցիչները, Ուրուգվայի, Գերմանիայի, Հորդանանի, ԱՄՆ–ի, ԱՄԷ–ի, Մալթայի, Կանադայի, Եվրախորհրդարանի նախագահի տեղակալը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՄԱԿ–ի Ժնևի գրասենյակի ղեկավարը, Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Ժոզեֆ Դոլը, ԱՊՀ գործակցության կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարպունը։

Հուշահամալիր են ժամանել նաև Իսրայելի, Իրանի, Էստոնիայի, Լատվիայի, Չեխիայի, Չիլիի, Բուլղարիայի, Բելգիայի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի խորհրդարանների ներկայացուցիչներ, Ուրուգվայի, Գերմանիայի, Հորդանանի, ԱՄՆ–ի, ՄԱԷ–ի, Մալթայի, Կանադայի, Լիբանանի, Արգենտինայի, Շվերդիայի կառավարությունների ներկայացուցիչներ։

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը և Քրիստոնեական Միասնության օժանդակության Պապի Խորհրդի նախագահ, Նորին Գերազանցություն Կուրտոմ կարդինալ Կոխոմը նույնպես Ծիծեռնակաբերդում են։

Հուշահամալիրում են նաև հանրապետությունում Քուվեյթի, Ճապոնիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Սլովենիայի, Հնդկաստանի, Պորտուգալիայի, Նորվեգիայի, Նիդեռլանդների, Իռլանդիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Խորվաթիայի հավատարմագրված դեսպանները։

Հայաստանն այս օրերին հարգանքի տուրք է մատուցում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված զոհերի հիշատակին։ Երկիր են ժամանել բարձրաստիճան պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից` հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիմնական սգո միջոցառումները ծրագրված են ապրիլի 24–ին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի այն քննադատություններին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանության հարցին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Ավստրիայի խորհրդարանը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ –0–