Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան փետրվարի 4–5–ը կայցելի Հայաստան

03.02.2014, 12:32
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան փետրվարի 4–5–ը կայցելի Հայաստան
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով փետրվարի 4-5-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նիկոլայ Բորդյուժային կուղեկցի ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինը:

Ինչպես հաղորդում է մամուլի ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:–0–