Рейтинг@Mail.ru
USD
384.46
EUR
453.47
RUB
4.8889
GEL
141.43
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՐԱՏԱՊ. Հայաստանի խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ. exit-poll–ի նախնական տվյալներ

02.04.2017, 20:35
Հայաստանի խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», «Ելք» դաշինքը, ՀՅ Դաշնակցությունը։
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ. exit-poll–ի նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժ` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», «Ելք» դաշինքը, ՀՅ Դաշնակցությունը` BS/The Gallup Organization–ի և Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի անցկացրած exit-poll–ի համաձայն։

Ընտրություններին մասնակցում են նաև «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան», «Կոնգրես–ՀԺԿ» դաշինքները, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը և «Հայկական վերածնունդ» կուսակցությունը։

Ինչպես հայտնեց BS/The Gallup Organization–ի ներկայացուցիչ Ռասա  Ալիսաուշկիենեի խոսքով, ՀՀԿ–ն հավաքում է քվեների 46 տոկոսը, «Ծառուկյան դաշինքը»` 25 տոկոսը, «Ելքը»` 10 տոկոսը, ՀՅԴ–ն` 5 տոկոսը։

«Հայկական վերածնունդը», ըստ exit poll-ի, հավաքում է քվեների 4 տոկոսը,  «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը` 3 տոկոսը, «Կոնգրես–ՀԺԿ»–ն` 3 տոկոսը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը` 2 տոկոսը և  «Ազատ դեմոկրատները»` 2 տոկոսը։