ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 5–ին Երևանում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը
03.02.2014,
12:27
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 5–ին Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փետրվարի 5–ին Երևանում Հայաստանի ղեկավարության հետ կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Այս պահին միջնորդները Բաքվում են։
Ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկատվության համաձայն` Բաքու են ժամանել ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ժակ Ֆորն ու Ջեյմս Ուորլիքը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան անցնում է շփման գծում իրավիճակի սրման ֆոնին, որն առաջացել է ադրբեջանական կողմի դիվերսիան ակցիաների և Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային
Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-