Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

ԱԱԾ տնօրենն «էմոցիոնալ» է անվանել Ռոբերտ Քոչարյանի և «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությունը

16.10.2018, 17:07
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն «էմոցիոնալ» է անվանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությունը։
ԱԱԾ տնօրենն «էմոցիոնալ» է անվանել Ռոբերտ Քոչարյանի և «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն «էմոցիոնալ» է անվանել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և «Կոնգրես» հյուրանոցի հետ կապված հայտարարությունը։

Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11–ին ասուլիսի ժամանակ խոստացել էր պատմել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի սեփականության մասին։ Նրա խոսքով, խոսքն այն մասին էր, թե ինչպես է ձեռք բերվել «Կոնգրես» հյուրանոցը 6 մլն դոլար կաշառքի դիմաց։ Վանեցյանը վստահեցրել էր, որ ունի անհրաժեշտ ապացույցներ։

«ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ մեկ անգամ է եղել, որ խոսել եմ ոչ թե փաստերով, այլ էմոցիոնալ, և դա հանգեցրեց նման զարգացումների։ Երբ մենք մեր բացահայտումները ներկայացնում ենք, ներկայացնում ենք ամբողջությամբ կատարված աշխատանքը և փաստով, որպեսզի շահարկման առիթ չլինի։ Սակայն այդ պարագայում շտապողականություն է եղել։ Փաստեր եղել են, սակայն ամբողջական չի եղել», – ասաց Վանեցյանը։

Միաժամանակ նա նշեց, որ չի ասել, որ Քոչարյանի ընտանիքը կապված է հյուրանոցների հետ` ավելացնելով, որ առաջիկայում կհրապարակվի ԱԱԾ տեսանյութը, որտեղ ներկայացված են բոլոր մանրամասները։

«Այսուհետ ես կխոսեմ` միայն հիմնվելով փաստերի վրա», – ասաց Վանեցյանը։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, հայցվորը պահանջել է փոխհատուցում զրպարտության դիմաց և հայտարարության հրապարակային հերքում, սակայն միաժամանակ չի նշվում, թե ինչ հայտարարության մասին է խոսքը։–0–