ԱԺ–ն հերթական անգամ վարչապետ է ընտրում

ԱԺ–ն հերթական անգամ վարչապետ է ընտրում

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԺ–ում այս պահին ընթանում են վարչապետին «չընտրելու» ընտրություններ։

Հոկտեմբերի 16–ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց` ԱԺ–ն արձակելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սասրգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱԺ–ն չընտրեց վարչապետ։

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

«Ընտրությունները կրում են ֆորմալ բնույթ, մենք չենք նախատեսում ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դա արվում է` ԱԺ–ն արձակելու համար անհրաժեշտ ընթացակարգերն ապահովելու համար», – նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։

Ինչպես նշեց Փաշինյանը, «սրանք վարչապետի «չընտրելու» ընտրություններ են», որոնք կօգնեն ավարտին հասցնել իշխանափոխության գործընթացները։

Սահմանադրության համաձայն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ կրկին չընտրելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով և նախագահը նշանակում է արտահերթ ընտրություններ։ Նախատեսվում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա դեկտեմբերի կեսին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:52 01.11.2018




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×