Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը

11.09.2017, 13:29
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։

Ինչպես նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, օրինագիծն ուղղված է նրան, որ կազմակերպությունը կարողանա Հայաստանում աշխատել ավելի արդյունավետ` ընդունելով հայաստանցիների և օտարերկրացիների։

Նրա խոսքով, կենտրոնը ստեղծվել է 1993 թ.–ին Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ, այնուհետև կենտրոնին է միացել ևս 15 երկիր։

«Կենտրոնն ունի ներկայացուցչություններ շատ երկրներում։ Բացի միգրացիոն հարցերից, գրասենյակը նաև աջակցում է Հայաստանին գործընթացների կարգավորման հարցում` մասնավորապես Վրաստանի հետ սահմանին։ Ծրագրեր են իրականացվում նաև Իրանի հետ սահմանին», – ընդգծեց Քոչարյանը։

Նա ավելացրեց, որ համաձայնագրով նաև դյուրացվում է վիզային պայմանագրերի կնքումը։–0–