ԱԺ–ն ընդունել է Ընտրական նոր օրենսգիրքը

ԱԺ–ն ընդունել է Ընտրական նոր օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի արտահերթ նիստի ժամանակ երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է Ընտրական նոր օրենսգիրքը: Օրենսգրքին կողմ են քվեարկել 102 պատգամավոր, դեմ` 17, երեքը ձեռնպահ են մնացել: Նախատեսված կանոնակարգի համաձայն, փաստաթղթի ընդունման համար բավական է պատգամավորների ձայների 3/5-ը (ԱԺ-ում ընդամենը 131 պատգամավոր է, խմբ.): 

Ընտրական նոր օրենսգիրքը նախատեսվում է ընդունել 2017 թ.-ի հերթական խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Դրանք կլինեն առաջին ընտրությունները Սահմանադրության բարեփոխումներից և խորհրդարանական իշխանավարման անցնելուց հետո:

Ինչպես չորեքշաբթի նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, փոփոխությունների հիմքում ընկած են բարեփոխված Սահմանադրության սկզբունքները:

Նրա խոսքով, երկրորդ ընթերցումից հետո օրենսգրքում կատարվել են խմբագրական փոփոխություններ, ճշգրտվել են որոշ ձևակերպումներ: Մասնավորապես, նախատեսվում է, որ ընտրությունների արդյունքների ամփոփման ժամանակ հրապարակվելու են լրացուցիչ տվյալներ` հասկանալու համար, թե քանի դեպքում է սարքն ավտոմատ կերպով իդենտիֆիկացրել ընտրողներին և քանի դեպքում են տվյալները մուտքագրվել ձեռքով:

Հարությունյանը նշեց, որ բոլոր առաջարկները, որոնք ներկայացվել են նախատեսցված ժամկետից ուշ, ևս կքննարկվեն և դրանց շուրջ համաձայնություն ձեռք բերելու պարագայում կներկայացվեն` որպես օրենքում կատարված լրացումներ:

«Չնայած, որ այսօր երրորդ ընթերցմամբ ընդունում ենք Ընտրական օրենսգիրքը, մենք պատրաստ ենք արտահերթ ռեժիմով քննարկել բոլոր ռացիոնալ և իրատեսական առաջարկները, որոնք ուղղված կլինեն օրենսգրքի բարելավմանը և կատարելագործմանը, և հունիսի 1-ից հետո օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարել», - ասաց Հարությունյանը:

Ինչպես նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քանի որ բոլոր քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ ընդհանուր համաձայնություն ձեռք չի բերվել, ապա ՀԱԿ-ը փաստաթղթին դեմ է քվեարկում, բայց վերապահումով, որ համաձայնության հասնելու շուրջ աշխատանքները կշարունակվեն:

Ընտրական օրենսգիրքը նախատեսում է այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք թույլ կտան խուսափել ավանդական ընտրական կեղծիքներից, ինչպիսիք են քվեաթերթիկների լցոնումը, բազմակի քվեարկությունը, այսպես կոչված «կարուսելի» կիրառումը:

Օրինագծի համաձայն, մասնավորապես, ենթադրվում է քաղաքապետերի ընտրությունն անցկացնել ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ` Ավագանիների խորհրդի միջոցով ոչ միայն Երևանում, այլ նաև Գյումրիում և Վանաձորում: Նոր խորհրդարանը կձևավորվի բացառապես համամասնական հանակարգով: Ընդ որում, ԱԺ-ում, նախագծի համաձայն, կլինի առնվազն 101 պատգամավոր: Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցական բլոկ պետք է ներկայացնի թեկնածուների մեկ համապետական ընտրացուցակ և մեկական ցուցակ` յուրաքանչյուր ընտրակատարածքի համար:

Արմատապես փոխվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը: Նախատեսվում է, որ ԿԸՀ-ն կազմավորվելու է խորհրդարանի կողմից, ընդ որում, լիարժեք քաղաքական համաչափություն ապահովելու համար, նախատեսվում է, որ ԿԸՀ-ի անդամներն ընտրվելու են պատգամավորների ձայների 3/5-ով (60 տոկոսով):

Փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է ձևավորել ընտրացուցակները նաև էլեկտրոնային տարբերակով, ինչը թույլ կտա բացառել ազգանունների կրկնությունը և ցուցակներում գոյություն չունեցող անձանց ներառումը:

Դիտորդների և վստահված անձանց մասով ևս կան նորամուծություններ: Եթե գործող օրենսգրքի համաձայն, այդ մարդկանց կարելի է հեռացնել ընտրատարածքից միայն ձերբակալման կամ կալանավորման պարագայում, ապա այժմ առաջարկվում է այդ իրավունքը տայլ նաև ընտրական հանձնաժողովի նախագահին: Եթե դիտորդը կամ վստահված անձը խախտի Ընտրական օրենսգրքի պահանջները, նախագահը իրավունքն կունենա հեռացնել նրանց ընտրատարածքից: -0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

16:07 25.05.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×