Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր դիտարկման ժամանակ

01.03.2017, 13:05
Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացվել Ասկերանի շրջանի ուղղությամբ։
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր դիտարկման ժամանակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Շխլյար բնակավայրի մոտակայքում, հաղորդում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն տեղեկատվության և հասարակայնությանհետ կապերի վարչությունը։

Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Խրիստո Խրիստովը  (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեղիա), ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլլերը (Մեծ Բրիտանիա)։

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:–0–