Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ադրբեջանը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղում. քաղաքագետ

26.04.2016, 16:23
Ադրբեջանը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղում, ասաց լրագրողներին երեքշաբթի Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ադրբեջանը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանը կարող է վերսկսել լայնածավալ ռազմական գործողությունները Ղարաբաղում, ասաց լրագրողներին երեքշաբթի Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղաադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։

«Նման պահանջ կա նաև ադրբեջանական հասարակությունում: Այնուամենայնիվ, եթե Ադրբեջանի իշխանությունը գիտակցել է տեղի ունեցածի գինը, ապա իրավիճակը կվերադառնա նախկին անկայուն ստատուս-քվոյին` ո´չ խաղաղ, ո´չ պատերազմական, ցածր լարվածության հակամարտության վիճակի, իսկ կարգավորման գործընթացը կհետաձգվի», - ասաց Մինասյանը:

Փորձագետը հնարավոր համարեց նաև երրորդ տարբերակը. եթե Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կարողանան շատ կարճ ժամանակահատվածում ռազմա-տեխնիկական հավասարակշռությունը փոխել իրենց կողմը, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը ապրիլյան իրադարձություններից ճիշտ եզրահանգումներ անի, ապա հնարավոր է լարվածության թուլացում և քաղաքական պայմանավորվածություններին հասնելու փորձ:

«Այս տարբերակը ամենաքիչ հավականությունն ունի, հետևաբար, հարկավոր է գնահատել առաջին և երկրորդ տարբերակների հնարավորությունները», - ասաց Մինասյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-