Рейтинг@Mail.ru
2025 թ. հուլիսի 5, շաբաթ
եղանակը
Երևանում
+20

Արարատ Միրզոյանը ժամանակավոր կփոխարինի Փաշինյանին

26.11.2018, 14:36
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կփոխարինի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։
Արարատ Միրզոյանը ժամանակավոր կփոխարինի Փաշինյանին
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը կփոխարինի կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վերջինիս չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակ:

«Վարչապետի որոշմամբ փոխարինելու եմ նրան իր արձակուրդի ընթացքում։ Ներկայացնելու եմ Հայաստանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում», - գրել է Միրզոյանը Facebook-յան իր էջում:

Ավելի վաղ Փաշինյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ արճակուրդ է վերցնում քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար։-0-