Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
06.06.2018,
10:52
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի./ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, հաղորդում է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»: Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ:–0–