Рейтинг@Mail.ru
USD
368.18
EUR
426.09
RUB
5.0686
GEL
138.67
2026 թ. հունիսի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+26

Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել

02.11.2018, 22:18
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել:
Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակել
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Արմեն Սարգսյանն Էմիլ Տարասյանին նշանակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար` ազատելով նրան ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից։ 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը` Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատելով նրան Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից», – նշված է ՀՀ նախագահի` նոյեմբերի 2–ին ստորագրած հրամանագրում։-0-