Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 3, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+17

Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

25.05.2018, 16:13
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:
Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արսեն Դավթյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ, հայտնում է ՀՀ առողջապահական նախարարության մամուլի ծառայությունը:

Արսեն Դավթյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 19-ին: 1991-1996 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում: 2001 թվականին վերապատրաստում է անցել Ճապոնիայի կառավարության ծրագրի շրջանակներում «Հանրային առողջապահության կառավարում» թեմայով, իսկ 2006-ին` Լեհաստանում «Պետական ծախսերի կառավարում» թեմայով:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1999 թվականից` որպես ՀՀ կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման վարչության առաջատար մասնագետ, այնուհետև նույն կառույցում զբաղեցրել է տնտեսագիտության և ֆինանսական հոսքերի կառավարման վարչության գլխավոր մասնագետի պաշտոնը, 2000 թվականից նշանակվել է նույն վարչության պետ:

2018 թվականից մինչև առողջապահության նախարարի տեղակալ նշանակվելը Արսեն Դավթյանը զբաղեցնում էր ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի տեղակալի պաշտոնը:

Աշխատանքային տարիների ընթացքում եղել է միջազգային կազմակերպությունների փորձագետ-խորհրդատու (WB, USAID, WHO):

1996-1997 թվականներին ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Ամուսնացած է, ունի 2 որդի և դուստր:-0-