Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 26, կիրակի
եղանակը
Երևանում
+10

ԲՀԿ-ական պաշտոնյաները կարող են զրկվել իրենց պաշտոններից. թերթ

28.09.2018, 11:30
ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից։
ԲՀԿ-ական պաշտոնյաները կարող են զրկվել իրենց պաշտոններից. թերթ

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԲՀԿ-ական պաշտոնյաները և հատկապես մարզպետները մոտ ապագայում կարող են զրկվել իրենց պաշտոններից, գրում է «Ժամանակ» օրաթերթը:

Նշվում է, որ իշխանությունները հիմնավոր մտավախություն ունեն, որ ԲՀԿ-ական պաշտոնյաները հատուկ չեն լուծում տեղերում առաջացող խնդիրները, նոր իշխանության նկատմամբ հանրային դժգոհություն առա­ջացնելու նպատակով: «Մյուս կողմից՝ ԲՀԿ-ն միացել է ՀՀԿ-ին և հիմնավոր չի համարում հնարավորինս սեղմ ժամկետ­ներում արտահերթ խորհրդա­րանական ընտրությունների անցկացման անհրաժեշտու­թյունը», – գրում է թերթը: 

Այս ուժերը փորձում են որքան հնարավոր է հետաձգել ընտրությունների անցկացումը, որպեսզի այդ ժամանակն օգտագործվի իշխանությանը հեղինակազրկելու համար: «Իշ­խանությունն էլ պետք է ազատվի նման պաշտոնյաներից՝ հետագայում նման սաբոտաժը բացառելու համար»,- նշում է թերթը:–0–