Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԲՀԿ-ն առաջադրել է խորհրդարանի փոխնախագահի իր թեկնածուին և ըտրել խմբակցության քարտուղարին

11.01.2019, 15:39
«Բարգաված Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակում կայացել է կուսակցության քաղխորհրուրդի նիստը:
ԲՀԿ-ն առաջադրել է խորհրդարանի փոխնախագահի իր թեկնածուին և ըտրել խմբակցության քարտուղարին

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. «Բարգաված Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակում կայացել է կուսակցության քաղխորհրուրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ինչպես հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը, նիստին քննարկվել են խմբակցության գործունեությունը և նրա ծրագրերը 7-րդ գումարման Ազգային ժողովի կազմում:

Որոշում է ընդունվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը:

Խմբակցության քարտուղարի պարտականությունները կկատարի Արման Աբովյանը:

Նիստի ավարտին Ծառուկյանը մաղթել է խմբակցության պատգամավորներին արդյունավետ օրենսդրական աշխատանք ի շահ Հայաստանի և հայ ժողովուրդի:-0-