ԲՀԿ–ն լինելու է ձեր ձայնը խորհրդարանում. Ծառուկյան
ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել հայտարարությամբ նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։
Նախօրեին Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։
Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և Բոլոր 2010 ընտրատեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում, խորհրդարան անցնում է երեք քաղաքական ուժ` «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ–ն և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ ԿԸՀ–ի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների համաձայն, առաջատարն է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դաշինքը, որի օգտին քվեարկել է ընտրողների 70,43%–ը (884 456 մարդ)։ ԲՀԿ–ն հավաքել է 8,27% (103 824 ընտրող), երրոդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 6,37% (80 024 ընտրող)։ Նախկին իշխող ՀՀԿ–ն չի կարողացել հաղթահարել անցողիկ 5%–անոց շեմը, նրա օգտին քվեարկել է ընտրողների 4,7%–ը (59 059 մարդ): Ընտրողների ձայներն ընտրությունների մյուս մասնակիցների միջև բաշխվել են հետևյալ կերպ`ՀՅԴ`3,89% (48 811), «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82% (22 862), «Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99% (12 389), «Մենք» կուսակցությունների դաշինք` 2% (25 174), «Քրիստոնեա–ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն` 0,51% (6 456), «Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33% (4122), «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցություն` 0,68% (8530)։–0–
«Սիրելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ի խորհրդարանի արտահերթ ընտրություններն ավարտվեցին, և հանրության քվեով ձևավորվեց այն խորհրդարանը, որը մեր երկրում պետք է իրականացնի քաղաքական և տնտեսական այն բարեփոխումները, որոնք նախանշելու են մեր երկրի առաջիկա տարիների զարգացումը: Ես՝ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում ընտրությանը մասնակցած և ԲՀԿ-ին վստահության քվե տված մեր բոլոր հայրենակիցներին: Վստահ եղե ՛ք, որ Ձեր յուրաքանչյուր քվեն իմ և իմ թիմի համար մեծագույն պատասխանատվություն է, և այդ պատասխանատվությունը մենք անվերապահորեն իրացնելու ենք: Որպես երկրորդ քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է ձեր ձայնը խորհրդարանում և հավատարիմ մնալով իր գաղափարախոսությանը՝ շարունակելու է լինել ժողովրդի կողքին և իր գործունեությունը ծավալել բացառապես ի շահ և իր բարօրություն հայ ժողովրդի», – նշել է Ծառուկյանը։
Նա շնորհավորել է նաև խորհրդարան անցած «Իմ քայլը» դաշինքին և «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։
«Բոլորիս մաղթում եմ արդյունավետ և արգասաբեր աշխատանք՝ ի բարգավաճում Հայաստանի և Արցախի հանրապետությունների և ի շահ մեր աշխարհասփյուռ հայրենակիցների: Աստված պահապա՛ն բոլորիս»,– եզրափակել է Գագիկ Ծառուկյանը։–0–