Ծառուկյանը հրաժարվեց 15 մլրդ դոլարի ներդրումից, եթե իր դաշինքը չհաղթի ընտրություններում

Ծառուկյանը հրաժարվեց 15 մլրդ դոլարի ներդրումից, եթե իր դաշինքը չհաղթի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, հայ գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե իր դաշինքը չհաղթի խորհրդարանական ընտրություններում, ապա իր ընկերների կողմից խոստացված 15 մլրդ դոլարի ներդրումները չեն իրականացվի։

«Ներդրումներ պատրաստ են կատարել իմ ընկերները տարբեր երկրներից, ովքեր վստահում են ինձ։ Եթե ես չունենամ իրավունքներ, ապա ներդրումներ չեն իրականացվի։ Մարդն իր վրա պատասխանատվություն է վերցնում այն դեպքում, երբ ինչ–որ բան կարող է անել», – ասաց Ծառուկյանը կիրակի ընտրատեղամասում։

Նա կարծում է, որ Հայաստանին զարգացման համար անհրաժեշտ է տարեկան 1 մլրդ դոլարի ներդրում։

Ծառուկյանը ձեռնպահ մնաց պատասխանել այն հարցին, թե ինչ պայմաններով է պատրաստ կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ–ի հետ։ Նա հայտարարեց, որ չի հանդիպել երկրի նախագահի հետ նախընտրական քարոզարշավի վերջին օրը։

Միաժամանակ նա ժխտում է այն փաստը, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները բաժանել են ընտրակաշառքներ` նշելով, որ չի զբաղվել անգամ բարեգործությամբ նախընտրական շրջանում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

13:46 02.04.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×