Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+17

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Արցախ

07.04.2016, 12:46
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հինգշաբթի մեկնում են Արցախ, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը։
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Արցախ

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հինգշաբթի մեկնում են Արցախ, Twitter–ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ այսօր կուղևորվենք Լեռնային Ղարաբաղ` դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու ու առաջին «ձեռքից» բռնությունների մասին տեղեկանալու համար», , – գրել է Ուորլիքն` ավելացնելով #NKpeace հեշթեգը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիյոն (Ֆրանսիա) կայցելեն Ղարաբաղ` իրավիճակի հետագա սրումը կանխելու և կրակի դադարեցման ռեժիմն ամրապնդելու նպատակով։

Ինչպես հաղորդել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԵԱՀԿ ՄԽ–ն այցելելու  է Ղարաբաղ, սակայն հայտարարություններ չի հրապարակելու, այլ տեղում ծանոթանալու է իրավիճակին տեղի ունեցած լուրջ իրադարձություններից հետո։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակվողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները։ Օպերատիվ տվյալներով`մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 2 ուղղաթիռ, շուրջ 30 տանկ, «Գրադ» տիպի համազարկային կայանք, ծանր հրանետային համակարգ (ТОС), ինժեներական տեխնիկա,  6 անօդաչու սարք։  Ադրբեջանական զինուժը տվել է 300-ից ավելի մարդկային կորուստ:

Հայկական կողմը կորցրել է 14 տանկ, ունի 33 զոհ, մոտ 121–ը վիրավոր է, անհետ կորած է համարվում 25–ը։ Զոհվել են նաև քաղաքացիական անձինք, այդ թվում` մեկ երեխա և յոթ կամավոր։ Մարտական գործողությունները դադարեցվել են ապրիլի 5–ին մոտավորապես ժամը 12։00–ին, երբ ուժի մեջ մտան համապատասխան պայմանավորվածությունները։ -0–