Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 10, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+27

ԵԱՀԿ ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությանը

17.02.2017, 17:24
Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:
ԵԱՀԿ ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությանը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը:

«Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:–0–