ԵՄ–ն կազատականացնի վիզային ռեժիմը Հայաստանի հետ, հարցը ժամկետներն են
27.03.2018,
17:05
«ԵՄ–ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, հարցը ժամկետներն են», – ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. ԵՄ–ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, հարցը ժամկետներն են, ասաց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբորնը։
«Նման հարցերը մեկ օրում չեն լուծվում։ Կարծում եմ` ԵՄ–ն անպայման կհասնի Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը, թեև այժմ ժամկետներ նշել չեմ կարող, քանի որ շատ բան կախված է նաև Եվրահանձնաժողովից, որը պետք է ընդունելի լուծումներ գտնի յուրաքանչյուր երկրի համար։ Մեր կողմից մենք կանենք հնարավորինս` այս հարցը լուծելու համար»,– երեքշաբթի ասաց նա Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ասելբորնի խոսքով, ԵՄ–ն վիզային ռեժիմի հետևողական քաղաքականություն է վարում, նմանատիպ սկզբունքներ են կիրառվում Բալկանյան երկրների, Ուկրաինայի հետ։
«Հայաստանն այդքան ջանքեր է գործադրում` մարդու իրավունքների պաշտպանության հարցում էլ իրավական պետություն դառնալու համար, և կարծում եմ` դուք ճիշտ ուղղությամբ եք գնում։ Եթե այն շարունակվի, ապա կգա այն օրը, երբ ԵՄ–ի հետ վիզային ռեժիմը կազատականացվի»,– ասաց Ասելբորնը։
Նախարարն ընդգծեց, որ Լյուքսեմբուրգը դրական է վերաբերվում այն մարդկանց, ովքեր ցանկանում են այցելել ԵՄ, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ շատերը ԵՄ են այցելով տուրիստական մուտքի արտոնագրերով և ապաստան խնդրում։
Նշված համատեքստում նա կարևորեց ռեադմիսիայի մասին օրենքի ստորագրումը։
Միաժամանակ Ասելբորնը նշեց, որ այս տարին շատ կարևոր կլինի Հայաստանի համար, քանի որ Երևանը նշում է 2800–ամյակը, երկիրը կնշի Առաջին հանրապետության 100–ամյա տարեդարձը, իսկ մայրաքաղաքում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով։
ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թ.–ի նոյեմբերի 24–ին Բրյուսելում կայացած ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 5–րդ գագաթնաժողովի շրջանակում։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն վավերացվի ԵՄ 28 անդամ երկրների և Հայաստանի կողմից։ Համաձայնագիրն առաջինը վավերացրել է Էստոնիան։
ՀՀ կառավարությունը մարտի 22–ին ԱԺ–ի վավերացմանն է ներկայացրել փաստաթուղթը։ -0-