Գագիկ Ծառուկյանը պարզաբանել է, թե որ դեպքում կկատարեր բոլոր նախընտրական խոստումները
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ծառուկյան» դաշինքը կկատարեր բոլոր նախընտրական խոստումները, եթե ընտրողները տային նրան ձայների մեծամասնությունը, երկուշաբթի ԱԺ–ում լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Այդուհանդերձ, ժողովուրդը ձայների մեծամասնությունը տվեց ՀՀԿ–ին։ Եթե նրանք ձայները տային մեզ, մենք կներգրավեինք խոստացված 15մլրդ դոլարի ներդրումները և կկատարեինք մեր ծրագրի բոլոր 15 կետերը», – նշեց դաշինքի առաջնորդը։
Ծառուկյանը պարզաբանեց, որ ընտրողը կարող է պահանջ ներկայացնել միայն այն դեպքում, եթե իր ձայնը տվել է կոնկրետ քաղաքական ուժին։
2017 թ.–ի ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողով է անցել չորս քաղաքական ուժ` իշխող ՀՀԿ–ն (58 մանդատ), «Ծառուկյան» դաշինքը (31), «Ելք» դաշինքը (9), ինչպես նաև ՀՅԴ–ն (7)։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
12:46 11.09.2017