Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+29

Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 630 կրակոց

14.03.2017, 10:20
Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ:
Գիշերը հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 630 կրակոց

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 630 կրակոց: Շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-