Рейтинг@Mail.ru
USD
365.25
EUR
422.81
RUB
4.3052
GEL
139.81
2026 թ. օգոստոսի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+30

Գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

09.03.2017, 10:21
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:
Գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 8-ին և լույս 9-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հարաբերական հանգիստ է եղել:

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 450 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է հաղորդագրության մեջ: -0-