ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը դիմել է ՍԴ` ԱԺ ընտրությունները բողոքարկելու պահանջով

ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը դիմել է ՍԴ` ԱԺ ընտրությունները բողոքարկելու պահանջով

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀԱԿ–ՀԺԿ ընդդիմադիր դաշինքը, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ուրբաթ դիմում է ներկայացնել Սահմանադրական դատարան ԱԺ ընտրությունները բողոքարկելու նպատակով։  

ԱԺ ընտրությունները տեղի են ունեցել ապրիլի 2–ին։ 6–րդ գումարման խորհրդարան է անցել իշխող ՀՀԿ–ն, «Ծառուկյան» և «Ելք» դաշինքներն ու ՀՅԴ–ն։

Դիմումը ՍԴ է ներկայացրել դաշինքի փաստաբան Տիգրան Եգորյանը։ Փաստաթղթերը ներկայացնելուց հետո նա նշեց, որ ներկայացվել է երկու դիմում, որոնցից մեկը` դաշինքի անունից, մյուսը` «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության շրջանակներում։

«Խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման պատճառների թվում դիմումի մեջ նշված են մի քանի տեսակի խախտումներ, որոնք գրանցվել են ընտրական գործընթացների ժամանակ։ Մասնավորապես, իրավախախտումները կապված էին ընտրակաշառքի, ընտրողներին վախեցնելու, վարչական լծակների օգտագործմամբ ճնշում գործադրելու, քվեարկության գաղտնիության համատարած խախտման, կրկնակի քվեարկության և այլնի հետ», – հայտարարեց Եգորյանը։

Նա նշեց նաև, որ դաշինքը փորձել է ՍԴ ներկայացնել բոլոր խախտումները, որոնց հարցում կարողացել է հավաքել բավարար տվյալներ և փաստեր։ 

ՀՀԿ–ն, խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, նոր խորհրդարանում ապահովել է կայուն մեծամասնություն` ստանալով 58 մանդատ կամ տեղերի ընդհանուր թվի 55,2 տոկոսը, «Ծառուկյան» դաշինքը ստացել է 31 մանդատ, «Ելք» դաշինքը` 9, ՀՅԴ–ն` 7։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

18:12 14.04.2017




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×