Рейтинг@Mail.ru
USD
384.19
EUR
450.58
RUB
4.9041
GEL
141.45
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+25

ՀՀԿ-ի նախընտրական շտաբը կձևավորի և կգլխավորի անձամբ Սերժ Սարգսյանը. ԶԼՄ

20.09.2016, 12:22
Սերժ Սարգսյանն անձամբ կձևավորի և կգլխավորի ՀՀԿ-ի շտաբը:
ՀՀԿ-ի նախընտրական շտաբը կձևավորի և կգլխավորի անձամբ Սերժ Սարգսյանը. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ,  20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը ձևավորելու և գլխավորելու է երկրի և ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

« Մեր տեղեկություններով, 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբը անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու», - հաղորդում է պարբերականը:

«Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձևական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից և ոչ մեկին պարտական լինել», - գրում է պարբերականը: -0-