ՀՀԿ–ից նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյան. ես վերադարձել եմ ընդմիշտ
ԵՐԵՎԱՆ, հունվարի 30. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբեք չի լքել Հայաստանը:
ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին առաջարկել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ չորրորդ նախագահի թեքնածու ՀՀԿ-ի կողմից:
«Ես վերադարձել եմ ընդմիշտ: Չնայած երբեք էլ չեմ լքել Հայաստանը», - հայտարարեց Արմեն Սարգսյանը երեքշաբթի Գիտությունների ազգային ակադեմիայում լրագրողների հետ զրույցում:
Ընդ որում, նա չնշեց իր վերջնական որոշումը ՀՀ չորրորդ նախագահ դառնալու առաջարկն ընդունելու հարցում։
«Հիմա ես մասնակցում եմ բավականին լարված հանդիպումներին: Երբ կողմնորոշվեմ, հանդես կգամ հայտարարությամբ», - ասաց Սարգսյանը:
2015 թ.–ին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո երկիրն անցնում է խորհրդարանական իշխանավարման։ Նոր նախագահին կընտրի Ազգային ժողովը։ Նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորություները, և կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։–0–