Рейтинг@Mail.ru
USD
384.47
EUR
450.83
RUB
4.8983
GEL
141.25
2025 թ. հուլիսի 1, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում. թերթ

26.04.2019, 10:53
Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաև ֆինանսապես:
ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաև ֆինանսապես, գրում է «Ժողովուրդ» թերթը:

«Բանն այն է, որ 2017թ. համեմատ` նախորդ տարի կտրուկ նվազել են ՀՀԿ-ի ֆինանսական մուտքերը, որ գոյանում են անդամավճարների հաշվին: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ տարեկան հաշվետվություններից պարզել է, որ եթե 2017թ. դեռ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն անդամակցության վճարներից ստացել է 433 հազար 114 դրամ, ապա 2018թ. այդ թիվը կիսով չափ կրճատվել է` կազմելով 251 հազար 469 դրամ», - գրում է թերթը:

Նվազել են նաև ՀՀԿ ծախսերը. այս կուսակցությունը եթե իշխանավարման տարիներին` միայն 2017թ., ծախսել է 469 հազար 613 դրամ, ապա 2018թ. ծախսերը կազմել են 357 հազար 457 դրամ:

Նշվում է, որ ՀՀԿ-ն 2017թ. տարեսկզբին ունեցել է 378 հազար 346 դրամի անշարժ գույք, իսկ արդեն 2018թ. անշարժ գույքի արժեքը կազմել է 399 հազար 625 դրամ: Հասկանալի է՝ սրանք ՀՀԿ-ի պաշտոնապես արված ծախսերն են, իսկ հատկապես իշխանավարման ժամանակահատվածում դժվար չէ կռահել, թե այս կուսակցությունում գումարների ինչ ահռելի չափերի շրջանառություն է եղել:

Նշենք նաև, որ ՀՀԿ հաշվետվությունները ստորագրել է ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանը:-0-