ՀՀԿ–ն հերթական ավանտյուրիզմն է ծրագրում ԸՕ քննարկման վերաբերյալ. թերթ
26.10.2018,
14:26
Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընտրական օրենսգրքի քննարկման հարցում հերթական ավանտյուրիզմն է ծրագրում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընտրական օրենսգրքի քննարկման հարցում հերթական ավանտյուրիզմն է ծրագրում, գրում է «Ժամանակ» թերթը։
Թերթի հաղորդմամբ, նախապես որոշված էր, որ համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը պետք է քննարկվեր հոկտեմբերի 29–ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստում, սակայն խոսնակ Արա Բաբլոյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ համաներման հարցով նոր նիստ գումարվի։
Ֆորմալ բացատրությունն այն է, որ արտահերթի նախաձեռնողները նիստի օրակարգում փոփոխություն կարող են կատարել նիստ հրավիրելուց հինգ օր առաջ, և այս դեպքում ժամկետները չէին բավարարում։
«Սակայն առանձին նիստ հրավիրելն ունի նաև քաղաքական ենթատեքստ. ՀՀԿ–ականներն ուզում են բոյկոտել ԸՕ հարցով արտահերթը, բայց պատրաստ են կողմ քվեարկել համաներմանը։ ԱԺ նախագահն էլ առանձնացրել է ԸՕ–ն համաներումից»,– գրում է թերթը։ -0-