ՀՀ ԱԳՆ–ն զարմացած է Ղարաբաղի շուրջ քննարկումներ անցկացնելու մասին ամերիկացի համանախագահի որոշումից

ՀՀ ԱԳՆ–ն զարմացած է Ղարաբաղի շուրջ քննարկումներ անցկացնելու մասին ամերիկացի համանախագահի որոշումից

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը զարմացած է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի որոշումից, որը վերաբերում է Ղարաբաղի շուրջ քննարկումներ անցկացնելուն` առանց հակամարտության կողմերի մասնակցության։

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը տեղեկացրել է, որ Թբիլիսիում կքննարկի ղարաբաղյան հակամարտության գործընթացը։

Ուորլիքը Թբիլիսիում կքննարկի ղարաբաղյան հակամարտության գործընթացը>>

Հինգշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին` փոխարտգործնախարարը զարմացավ, որ քննարկումներն անցկացվելու են Թբիլիսիում։

«Ու՞մ հետ է նա քննարկելու Թբիլիսիում, միայնա՞կ։ Դա անհնար է,  ղարաբաղյան հակամարտության քննարկման համար կա հատուկ ձևաչափ և համապատասխան կողմեր», – ասաց Քոչարյանը։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի կազմում ներառված են երեք երկրների համանախագահները` Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ–ից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից և Պիեր Անդրիյոն` Ֆրանսիայից։

Ինչպես ավելի վաղ «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը, ով Վրաստանում կազմակերպված միջոցառմանը ներկայացնում է Հայաստանը, չորեքշաբթի Թբիլիսիում նախատեսված քննարկումները կանցկացվեն փակ ռեժիմով և փորձագետների նեղ շրջանակում։ Մինասյանի խոսքով` կքննարկվեն Մադրիդյան սկզբունքները։

Այսպես կոչված Մադրիդյան սկզբունքների հիմքում նախատեսված են ուժի չկիրառումը, պետության տարածքային ամբողջականությունը հարգելն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

14:42 10.03.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×