ՀՀ ԱԺ–ն քննարկում է նախագահի թեկնածուի հարցը
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԱԺ–ն քննարկում է երկրի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածության հարցը, որին պետք է ընտրեն վաղը։
Սահմանադրության 125–րդ հոդվածի 3–րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգի մասին» սահմանադրական օրենքի 5–րդ մասի համաձայն` ՀՀԿ–ի 65 պատգամավորներ և ՀՅԴ–ն ՀՀ նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Սարգսյանին։
«Սա պատմական իրադարձություն է Հայաստանի համար, քանի որ խորհրդարանն առաջին անգամ նախագահ է ընտրում», – ասաց ՀՀԿ խմբակցության նախագահ Վահրամ Բաղդասարյանը` ներկայացնելով նախագահի թեկնածուին։
Նա հիշեցրեց, որ 2018 թ.–ի հունվարին ՀՀԿ–ն միաձայն որոշում ընդունեց որպես թեկնածու ներկայացնել Արմեն Սարգսյանին։ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն առաջարկեց հունվարի 19–ին առաջարկեց Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի չորրորդ նախագահի թեկնածուն։ Սարգսյանը փետրվարի 16–ին տվեց իր համաձայնությունը։
«Սարգսյանը կյանքի բոլոր փուլերում հանդես է եկել որպես առաջամարտիկ, մեծ ավանդ է ունեցել հայկական դիվանագիտության զարգացման գործում, կանգնած է եղել ՄԱԿ–ում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի անդամակցության ակունքներում։ Արմեն Սարգսյանը դարձել է Մեծ Բրիտանիայում և շատ այլ եվրոպական երկրներում ՀՀ առաջին դեսպանը, իսկ 1996–1997 թթ.–ին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը», – ասաց Բաղդասարյանը։
2015 թ.–ին սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանն անցնում է խորհրդարանական իշխանավարման, սակայն գործող նախագահ Սերժ Սարգսյանը պահպանում է իր լիազորությունները մինչև ժամկետի ավարտը` 2018 թ.–ը։ Նոր նախագահին ընտրեկու է Ազգային ժողովը։ Նա կստանձնի լիազորությունները 2018 թ.–ի ապրիլի 9–ին։ Նույն օրը կդադարեցվեն գործող նախագահի լիազորությունները, իսկ կառավարությունը հրաժարական կտա։ Վարչապետը կընտրվի իշխող կուսակցության կամ իշխող կոալիցիայի կողմից։
Դիվանագետ, պետական գործիչ, ֆիզիկոս Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանԸ և ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան, ինչից հետո ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան և զբաղեցրել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ամբիոնի վարիչի ասիստենտի պաշտոն։
1984-1985, 1989-1991 թվականներին օտարերկրյա հետազոտող, իսկ այնուհետև դասախոս է եղել Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում։
1991-1995 թվականներին նշանակվել է ՄԹ-ում Հայաստանի դեսպան։ 1991-1999 թվականներին` Եվրոպայի ավագ դեսպան, դեսպան Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքեմբուրգում և Վատիկանում։
1996-1997 թվականներին Արմեն Սարգսյանը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ինչից հետո կրկին նշանակվել է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
1993-2000 թվականներին եղել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի նախագահի և ՎԶԵԲ կառավարչի հատուկ խորհրդատու։ 2000 –ին` Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, 2002 թվականին` Ամենամյա Եվրասիական մեդիա ֆորումի (Astana) հիմնադիր։
Արմեն Սարգսյանն Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի (WEFForum) նախագահ է, Արևելք արևմուտք ինստիտուտի (EWI) փոխնախագահ, Եվրոատլանտյան անվտանգության նախաձեռնության հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ)։ Նա նաև Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի հիմնադիր նախագահ է։
Պատվավոր ավագ հետազոտող է մաթեմատիկական գիտությունների դպրոցում, Քուին Մարի և Վեստֆիլդ քոլեջ, Լոնդոնի համալսարանում։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է։
Արմեն Սարգսյանն արժանացել է նաև մի շարք պարգևների։ 1997 թվականին ստացել է Սուրբ Գրիգոր Մեծ պարգև Նորին Սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապից։
2008 թվականին արժանացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մեդալի Ամենայն Հայոց կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Երկրորդից։
Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Ամուսնացած է, ունի երկու որդի։ -0-