Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար. մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկությունը
19.02.2016,
13:55
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է փետրվարի 17-ին անկարայում իրականացված ահաբեկությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը դատապարտել է փետրվարի 17-ին անկարայում իրականացված ահաբեկությունը, հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
Ականապատված ավտոմեքենայի պայթունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի շենքից ոչ հեռու: Զոհվել են 28 մարդ, այդ թվում 27 զինվորական, 61 մարդ վիրավորվել է:
«Մենք դատապարտում ենք Անկարայի ահաբեկչական ակտը և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին»,-իր միկրոբլոկում գրել է Բալայանը:-0-