Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+21

ՀՀ գլխավոր դատախազությունը Միքայել Հարությունյանին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն չի ներկայացրել. դատախազություն

31.08.2018, 18:13
ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին։
ՀՀ գլխավոր դատախազությունը Միքայել Հարությունյանին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն չի ներկայացրել. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին, Facebook–յան իր էջում գրել է Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Ինտերֆաքսը, հղում անելով իր աղբյուրին, Մոսկվան ստացել է Երևանի պաշտոնական հարցումը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությանին արտահանձնելու մասին, ով գտնվում է ԱՊՀ երկրների միջպետական հետախուզման մեջ` 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Ըստ գործակալության զրուցակցի, նախնական որոշում է կայացված, որ հարցումը կմերժվի, քանի որ հայտնի է, որ Միքայել Հարությանը 2002 թ.–ից ունի ռուսական անձնագիր։

«Հաշվի առնելով, որ մի քանի լրատվամիջոցներ մեզ են դիմել միևնույն հարցով՝ կապված «Ինտերֆաքս» գործակալության այսօրվա՝ անանուն աղբյուրներին կատարված հղումով հրապարակման հետ՝ առ այն, որ հայկական կողմը պաշտոնապես ՌԴ իրավապահ մարմիններին է դիմել 2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում կատարված իրարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին հանձնելու հարցով, տեղեկացնում եմ հետևյալի մասին: ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս տվյալներ չունի ՌԴ-ում կամ որևէ այլ տեղ Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասին: Հետևաբար նման պայմաններում կոնկրետ նշված անձին հանձնելու հետ կապված որևէ միջնորդություն ՀՀ գլխավոր դատախազությունից չէր կարող ներկայացվել», – նշել է Աբրահամյանն` ավելացնելով, որ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվելու դեպքում դրա մասին, օրենքով, ինչպես նաև համապատասխան միջազգային ակտերով սահմանված ընթացակարգերով տեղեկացվում է բոլոր այն երկրների իրավասու մարմիններին, որոնք ՀՀ-ի հետ գտնվում են համապատասխան իրավապայմանագրային հարաբերությունների մեջ:–0–