Рейтинг@Mail.ru
USD
390.33
EUR
443.14
RUB
4.7267
GEL
142.02
2025 թ. ապրիլի 26, շաբաթ
եղանակը
Երևանում
+5

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը

27.09.2016, 17:29
ՀՀ նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը ներկայացված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կենսագրությունը ներկայացված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Արմեն Ամիրյանը ծնվել է 1967թ.–ի հունիսի 29-ին Երևանում։

1986-1988թթ.–ին Ամիրյանը ծառայել է Խորհրդային բանակում:

1991 թ.–ին ավարտվել է  Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, մասնագիտությունը` կուլտուր-լուսավորչական աշխատանք։

1984-1985թթ-ին աշխատել է Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` ռեժիսորի ասիստենտ։ 1988-1995թթ.-ին Ամիրյանն աշխատել է Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում` որպես հեռուստահաղորդավար։

1997-2015թթ.-ին Արմեն Ամիրյանն աշխատել է «Հայաստանի ազգային ռադիո» պետական ձեռնարկությունում, «Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ–ում` որպես գործադիր տնօրեն։

2010-2013թթ.-ին զբաղեցրել է Երևանի Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստա և ռադիոլրագրության ամբիոնի ղեկավարի պաշտոնը։

2015 թ.–ին Ամիրյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ է։

Նա պարգևատրվել է «Մովսես Խորենացու» մեդալով, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի, «Ֆրիտյոֆ Նանսենի», Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով, արժանացել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչմանը, անկուսակցական է, ամուսնացած է, ունի 3 երեխա։

2016թ.սեպտեմբերի 27-ին ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանը նշանակվել է  ՀՀ մշակույթի նախարար։–0–