Рейтинг@Mail.ru
USD
368.78
EUR
431.73
RUB
5.0201
GEL
137.6
2026 թ. մայիսի 15, ուրբաթ
եղանակը
Երևանում
+20

ՀՀ նախագահն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

09.04.2018, 15:50
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
ՀՀ նախագահն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը։ Արմեն Սարգսյանը դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին նախագահը խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ ՀՀ ԱԺ–ն 2018 թ.–ի մարտի 2–ին 90 «կողմ» և 10 «դեմ» ձայներով Արմեն Սարգսյանին ընտրեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում։

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նա հարգանքի տուրք է մատուցել ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:-0-