Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+23

ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ–ում

25.10.2018, 20:55
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ–ում։
ՀՀ նախագահը դեսպաններ է նշանակել Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ–ում

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դեսպաններ է նշանակել Սիրիայում, Իրաքում և ԱՄԷ–ում։

Ինչպես հինգշաբթի հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանի հրամանագրով, ԱՄԷ–ում ՀՀ դեսպան է նշանակվել Մհեր Մկրտումյանը։

Նախագահի հրամանագրով, Տիգրան Գևորգյանը նշանակվել է ՀՀ դեսպան Սիրիայում` այդ պաշտոնում փոխարինելով Արշակ Փոլադյանին։

Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով, Հրաչյա Փոլադյանը նշանակվել է ՀՀ դեսպան Իրաքում` այդ պաշտոնում փոխարինելով դեսպան Կարեն Գրիգորյանին։–0–