ՀՀ նախագահը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
11.12.2018,
17:36
Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Վրաստանի Թելավի քաղաքում կմասնակցի Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Նոյեմբերի 28-ին Վրաստանում անցկացվել է ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցել է անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում աջակցում է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, և Գրիգոլ Վաշաձեն` ում առաջադրել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցությունը և 10 դաշնակից կազմակերպություններ: Ըստ Վրաստանի ԿԸՀ, Զուրաբաշվիլին հաղթել է` հավաքելով ձայների 59,52%-ը, իսկ Վաշաձեն հավաքել է ձայների 40,48%-ը:-0-