ՀՀ նախագահը տրանսպորտի և էներգետիկայի նախարարներ է նշանակել
04.10.2018,
20:03
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք նախարարների նշանակման մասին։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հինգշաբթի հրամանագրեր է ստորագրել մի շարք նախարարների նշանակման մասին։
Ինչպես նշվում է նախագահի կայքում, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել նույն գերատեսչության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար է նշանակվել նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանը։
Հոկտեմբերի 2–ին ԱԺ–ի արձակումը թույլ չտվող օրինագծի ընդունումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Բաղրամյան պողոտայում կազմակերպվեց բազմամարդ հանրահավաք, որի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարեց ԲՀԿ–ական և ՀՅԴ–ական նախարարներին պաշտոններից ազատելու մասին։–0–