Рейтинг@Mail.ru
USD
369.01
EUR
434.14
RUB
4.9472
GEL
137.49
2026 թ. մայիսի 10, կիրակի
եղանակը
Երևանում
+22

ՀՀ նախագահը նշել է հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը

22.07.2016, 12:13
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային:
ՀՀ նախագահը նշել է հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահը մեծապես կարևորել է կոնգրեսական Կոստայի այցելությունը Հայաստան՝ ընդգծելով, որ հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ուրույն դերակատարում է վերապահված միջխորհրդարանական կապերին, որոնք այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին, այդ թվում, տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ գործադրվող ջանքերին և համագործակցության զարգացման հեռանկարին:

Նրան խոսել են ապագային միտված հարցերի մասին, նաև մտքեր փոխանակել տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Սարգսյանը և Կոստան համակարծիք են եղել, որ հայ-ամերիկյան ներկայիս հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա, քաղաքական երկխոսությունը երկու երկրների միջև կրում է մշտական և արդյունավետ բնույթ: -0-