Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

ՀՀ փոխվարչապետ. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանագրի լուծարման հարց օրակարգում չկա

09.10.2019, 15:15
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց այսօր, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանգրի լուծարման հարց օրակարգում հիմա չկա:
ՀՀ փոխվարչապետ. «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանագրի լուծարման հարց օրակարգում չկա

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց այսօր, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հետ պայմանգրի լուծարման հարց օրակարգում հիմա չկա:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

«Մեր հարաբերությունները բացարձակ բնական և կառուցողական են: Ես ներկա եմ եղել երեկվա հանդիպմանը, և հանդիպման օրակարգում էր երկաթուղու հետագա զարգացման և նրանց ռազմավարության հարցը: Ներկայումս պայմանագրի լուծարման հարց օրակարգում ընդհանրապես չկա», - ասաց Գրիգորյանը չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում:

Ավելի վաղ RTVI-ին` հղում անելով իր աղբյուրների, հայտնել է, որ «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ` պնդելով, որ ՀՀ իշխանությունները արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ձեռնարկության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են ընկերության գրասենյակում անցկացված խուզարկության և հարուցված քրեական գործերի պատճառով:

Սեպտեմբերի վերջին Երկաթուղային հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտի փորձագիտական խորհրդի նախագահ Պավել Իվանկինը «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տված հարցազրույցում նշել էր, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը և ՌԴ տրանսպորտի նախարարությունը «եռման գործընթացում են» և, որ այս հարցը կլուծվի մինչև տարվա վերջ:-0-