Рейтинг@Mail.ru
USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ վարչապետ. Հայաստանի պատասխանն Ադրբեջանին կլինի համարժեք

25.07.2018, 13:55
Փաշինյանն ասել է, որ Հայաստանի պատասխանն ադրբեջանական ռազմավարությանը կլինի համարժեք։
ՀՀ վարչապետ. Հայաստանի պատասխանն Ադրբեջանին կլինի համարժեք

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի պատասխանն ադրբեջանական ռազմավարությանը կլինի համարժեք, չորեքշաբթի լրագրողների ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Հայկական կողմը եղել է և շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը, ինչը չենք տեսնում ադրբեջանական կողմից։ Ամեն դեպքում մենք կշարունակենք ամրապնդել մեր զինված ուժերը», – ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ պատասխանի համաչափությունը կախված կլինի ստեղծված իրավիճակից։

Պատասխանելով այն հարցին, թե, արդյոք, դա նշանակու՞մ է, որ հայկական բանակն անցնում է ավելի հարձակողական վարքագծի, վարչապետը կոչ արեց չզբաղվել իր խոսքերի մեկնաբանությամբ։ 

«Արձագանքը կլինի հենց համարժեք», – ասաց նա։–0–